ԵԽԽՎ-ն մտահոգություններ է արձանագրել ընտրարշավի ընթացքում


ԵԽԽՎ-ն մտահոգություններ է արձանագրել ընտրարշավի ընթացքում
Հունիս 8 15:33 2026

Խորհրդարանական ընտրություններն ընտրողներին հնարավորություն տվեցին ազատ ընտրություն կատարել տարբեր քաղաքական ուժերի միջև։ Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա, Երևանում հայտարարեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Ֆարահ Քարիմին։

«Արշավը լի էր առճակատողական մոտեցումներով և բաժանություն բերող հռետորաբանությամբ։ Պետական ապարատի ներկայացուցիչների ճնշումները՝ մասնակցելու իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև ձեռնարկված սոցիալական և տնտեսական միջոցառումները մեծ մտահոգություն են բարձրացնում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորությունների ազատության հետ կապված։ Անբավարար վերահսկողությունը և քարոզարշավի ֆինանսական միջոցների կանոնակարգումը սահմանափակում էին թափանցիկությունը և հանրային վերահսկողության հնարավորությունները»,-հայտարարեց առաքելության համակարգողը։

Նա նշեց, թե այս ընտրությունները տեղի ունեցան Հայաստանի զարգացման կարևոր, առանցքային փուլում։ 

«Բարձր եմ գնահատում հայ ընտրողների ջանքերն՝ իրենց ուժեղ նվիրման համար»,-ասաց առաքելության հատուկ համակորգը՝ հավելելով, որ 1403 տեղամասերում իրենց դիտորդները դրական գնահատական են տվել։