«Թվաբանական գործողությունները կատարվում են ստորակետից հետո 2 թիվ կլորացմամբ․ ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան»․ Ռոբերտ Ղևոնդյան


«Թվաբանական գործողությունները կատարվում են ստորակետից հետո 2 թիվ կլորացմամբ․ ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան»․ Ռոբերտ Ղևոնդյան
Հունիս 8 12:48 2026

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես պարզաբանում՝ ԲՀԿ կողմից շեմը հաղթահարելու վերաբերյալ.
     ԿԸՀ հայտարարեց նախնական-վերջնական արդյունքները (վերջնական-վերջնականը կլինի մոտ մեկ շաբաթից): Ըստ այդմ, Բարգավաճ Հայաստանը ստացել է 3.996 տոկոս։ Ընտրական օրենսգրքի 143-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ բոլոր թվաբանական գործողությունները կատարվում են ստորակետից հետո 2 թիվ կլորացմամբ։ 3.996-ը կլորացնելու դեպքում՝ դառնում է 4․00։ Եթե լիներ, օրինակ, 3.994, կկլորացվեր 3.99։ Տարբերությունը 29.3 ձայն է ընդամենը։
     Հետևաբար, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, նախնական տվյալների համաձայն, անցնում է խորհրդարան»։