ԲՀԿ ցուցակում ընդգրկված քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեզ ընդամենը մեկ ժամ է մնում՝ Հայաստանը Ադրբեջանի կցորդի վերածելու վտանգը չեզոքացնելու համար:
Ժամանակ գրեթե չի մնացել, իսկ հապաղումը կարող է ճակատագրական լինել։ Եթե հիմա չգնաք և չքվեարկեք, վաղը կարող է ուշ լինել, և ոչ ոք չի կարողանա ուղղել տեղի ունեցածը։
Մի կողմ թողե՛ք կասկածները, գնացե՛ք ընտրության։ Յուրաքանչյուր ձայն որոշում է մեր պետության ճակատագիրը, մեր երկրի ապագան և մեր երեխաների վաղվա օրը։
Գնացե՛ք և քվեարկե՛ք հանուն Հայաստանի»։










