«Ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Գյումրու Նորավան թաղամասում՝ թիվ 18 դպրոցի դիմաց գտնվող «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ և ձերբակալել մեր համակիրներին»,-այս մասին ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյան
«Այսպես՝ խաթարում են մեր գրասենյակային աշխատանքը։
Փաստաբաններ Արտուշ Հակոբյանին ու Հայկ Հարությունյանին չեն թույլատրել մուտք գործել գրասենյակ։
Քաղաքացիների կամքը՝ տեղ ենք հասցնելու։
Հայեր ջան, գնացե՛ք ընտրության, որ լինենք իրավական»,- գրել է Մելոյանը։










