Հայաստանում ընտրողների մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 33,84%, ինչը նախորդ ընտրությունների համեմատ գրեթե 8%-ով ավելի է


Հայաստանում ընտրողների մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 33,84%, ինչը նախորդ ընտրությունների համեմատ գրեթե 8%-ով ավելի է
Հունիս 7 15:22 2026

Ժամը 14.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 33,84 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 847 հազար 226 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Սլիվա Մարկոսյանը։

Նշենք, որ 2021-ի հունիսին կայացած ԱԺ մարտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 26.82 տոկոս է կազմել:

 
 

Նշենք, որ 2021-ի հունիսին կայացած ԱԺ մարտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 26.82 տոկոս է կազմել:

Երեւանում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,38 %-ը (283 601 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 28,85 %-ը (31 253), երրորդ քաղաք Վանաձորում՝ 33,6%-ը (31 510):

Ստորեւ ներկայացնում ենք մյուս մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.

Արագածոտնի մարզ – 39 691 ընտրող (34,99 տոկոս)

Արարատի մարզ – 72 243 ընտրող (32,81 տոկոս)

Արմավիրի մարզ – 68 785 ընտրող (30,39 տոկոս)

Գեղարքունիքի մարզ – 57 422 ընտրող (32,29 տոկոս)

Լոռու մարզ – 74 575 ընտրող (34.96 տոկոս)

Կոտայքի մարզ – 86 481 ընտրող (35.95 տոկոս)

Շիրակի մարզ – 65 608 ընտրող (31,57 տոկոս)

Սյունիքի մարզ – 41 738 ընտրող (39,02 տոկոս)

Վայոց Ձորի մարզ – 16 878 ընտրող (37,81 տոկոս)

Տավուշի մարզ – 40 204 ընտրող (38,87 տոկոս)

Ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 26,82 տոկոսը