Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել


Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել
Հունիս 7 13:47 2026

Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել, «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Այսօր վաղ առավոտից տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ իրենց հասցեներում հաշվառել են մարդկանց, որոնց իրենք չեն ճանաչում:

«Իհարկե, նախագահ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անուն- ազգանունով որևէ մարդ չկա, և տվյալ հասցեում չէր էլ կարող գրանցված լինել: Գիտենք, որ սեփականատիրոջ թույլտվությունն է պետք, որպեսզի ինչ-որ մեկին գրանցեն այդ հասցեում: Սա տաբեր հասցեներում հավելյալ մարդկանց գրանցելու իշխանությունների արատավոր պրակտիկայի հերթական ապացույց է, և այնքան են լկտիացել, որ արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում»,–ասել է նա: