Մի շարք խախտումներ՝ ընտրատեղամասերում. «Հայաքվեն» շարունակում է արձանագրել խախտումներ


Մի շարք խախտումներ՝ ընտրատեղամասերում. «Հայաքվեն» շարունակում է արձանագրել խախտումներ
Հունիս 7 13:18 2026

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը մի շարք խախտումներ է արձանագրել։25/08 տեղամասում ընտրողը դուրս է հանում քվեաթերթիկները՝ ցուցադրելով 3 համարը:

 

8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքը:

23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին:

31/6 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթների: