Եթե ասելով ա, թող ասի 95 տոկոս. Գագիկ Ծառուկյան


Եթե ասելով ա, թող ասի 95 տոկոս. Գագիկ Ծառուկյան
Հունիս 7 13:10 2026

«Արդեն մոտ 50 հոգի բերման են ենթարկել ԲՀԿ-ից»,- ընտրատեղամասի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ըստ նրա, դա արվել է կուսակցության բնականոն գործունեությանը խոչընդոտելու նպատակով։

Գագիկ Ծառուկյանը համոզմունք հայտնեց, որ իշխանություններն արդեն պարտվել են և չեն կարողանալու սահմանադրական մեծամասնություն կազմել, իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանն ասել է, որ 65 տոկոս ձայն են ստանալու, Ծառուկյանը պատասխանեց հումորով․ «Եթե ասելով ա, թող ասի 95 տոկոս։ Ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման, ոչ էլ գումարի։ Սիրտս ցավում է, որ իմ ազգն այս վիճակում է։ Պետք է փոփոխություններ անել, որ մարդիկ լավ ապրեն, 18 տոկոսն ապրում են աղքատության մեջ, սնվելու խնդիր ունեն։ Ասում են, խոսես, տունդ կվերցնենք, քեզ կդատապարտենք, Ծառուկյանն ի՞նչ է ասել։ Ես պատրաստ եմ, այդ ամենն իմ հայրենիքի հետ չեմ փոխի։ Իմ ուզածն է այն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Ամբողջ կյանքս ստեղծել եմ, ներդրումներ եմ արել, կառուցել եմ, բարեգործություն եմ արել»,-ասաց նա։»։

ԲՀԿ առաջնորդն ընդգծեց, որ տարիներ շարունակ իշխանությունն իր քաղաքականությունը կառուցել է ստի վրա, ու ինքը վերադարձել  է քաղաքականություն դրա դեմն առնելու ու սրտացավությունից դրդված։

Գագիկ Ծառուկյանն իշխանություններին նաև մեղադրեց սխալ տնտեսական քաղաքականություն վարելու մեջ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ ա սկսում, ըտենց տնտեսություն կզարգանա՞»։

Մանրամասները՝ տեսանյութում։