2 ժամում հայտնաբերվել են բազմաթիվ ընտրախախտումներ. Գոհար Մելոյանի հրատապ ասուլիսը


2 ժամում հայտնաբերվել են բազմաթիվ ընտրախախտումներ. Գոհար Մելոյանի հրատապ ասուլիսը
Հունիս 7 12:07 2026

Քվեարկության մեկնարկից ընդամենը երկու ժամ անց արդեն իսկ նկատվել են զգալի թվով ընտրախախտումներ։ Հրավիրած հրատապ մամուլի ասուլիսում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը, որը դիտորդական առաքելության մեծ փորձ ունի։

Մելոյանն առանձնակի ուշադրություն հրավիրեց այն ահազանգերի վրա, որոնց համաձայն, եղել են ընտրատեղամասեր, որտեղ ամբողջությամբ բացակայել է 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը։

Իրավապաշտպանի խոսքով՝ նմանօրինակ խնդիրները համակարգային բնույթ են կրում և կարող են էականորեն ազդել ընտրական գործընթացի թափանցիկության ու օրինականության վրա։ Բոլոր արձանագրված դեպքերի վերաբերյալ տվյալները փոխանցվում են համապատասխան մարմիններին՝ հետագա իրավական ընթացքն ապահովելու նպատակով։

Մելոյանի խոսքով, ուղղորդված հակաքարոզչություն է իրականացվում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դեմ։ Որպես ասվածի ապացույց Մելոյանը մատնանշեց այն փաստը, որ ընտրատեղամասերի տարածքներում դաշինքի՝ 3-րդ համարի կուսակցական թռուցիկները հայտնաբերվել են հատակին նետված վիճակում։

Նրա գնահատմամբ՝ սա բացահայտ միտումնավոր քայլ է՝ ուղղված ընտրողների կամարտահայտման վրա ազդելուն և կոնկրետ քաղաքական ուժի վարկաբեկմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։