Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդները


Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդները
Հունիս 7 10:29 2026

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղ առավոտից հայտնում է ընտրատեղամասերում արձանագրած տարաբնույթ մի շարք ենթադրյալ խատումների մասին։ Կազմակերպության հաղորդմամբ՝

 

Թիվ 23/41 տեղամասում ժամը 10։00-ի դրությամբ կուտակում է։

 

Թիվ 8/14 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք է գրանցվել։

 

 

Թիվ 3/13 ընտրատեղամասում քվեատուփը տեղադրված է եղել անմիջապես մուտքի դռան դիմաց, իսկ նույն տեղամասում արձանագրվել է նաև բաց քվեարկության դեպք։

 

Թիվ 8/9 ընտրատեղամասում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը, իսկ թիվ 10/1 ընտրատեղամասում տեղադրված են եղել քարոզչական պաստառներ, ինչը կարող է հակասել ընտրական օրենսդրության պահանջներին։

 

Թիվ 23/42 ընտրատեղամասում իրականացվել է քվեարկության ընթացքի նկարահանում։

 

Գորիսի 34/03 ընտրատեղամասում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը, ըստ իրենց տվյալների, օգնության կարիք ունեցող ընտրողին ուղղորդել է 3-րդ համարի քվեաթերթիկը դնել տրցակի տակ։

 

«Արդար Քվե»-ն ահազանգում է՝  դիտորդական առաքելության ներկայացուցիչների իրավունքների ոտնահարման մասին։ Ըստ հաղորդման՝ դիտորդներին թույլ չի տրվել մասնակցել տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, և նրանց հորդորել են ներկայանալ միայն ժամը 08:00-ից հետո։