Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և հարակից գյուղերում այսօր մոտ 15-20 րոպե շարունակ՝ ուժեղ կարկուտ է տեղացել։ Կարկուտի չափն այնքան մեծ է եղել, որ ոչ միայն ցանքատարածություններն ու այգիներն են վնասվել, այլև ավտոմեքենաները։
Արմանիս բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Անտոնյանը News.am-ին հայտնել է՝ այժմ վնասների չափերն են փորձում պարզել, որպեսզի ներկայացնեն մարզպետարան։
«Գյուղացիները սիմիդ ունեին, այգիներ, ցորենի ցանքատարածություններ այս տարի շատ կային, ամեն ինչ հողին է հավասարեցրել կարկուտը, ես քաղաքում էի, ինձ զանգեցին, ասացին՝ հասի, մեքենադ կարկուտը ավիրեց։ Երևի ձվի մեծությամբ կարկուտ է եկել։ Նույնիսկ արևային ջրատաքացուցիչներն են վնասցվել, վնասները իրոք շատ մեծ են»,–հավելել է վարչական շրջանի ղեկավարը։
Կարկուտից մեծ վնասներ են կրել Ուրասար, Արմանիս գյուղերը, Ստեփանավան քաղաքը
։










