Ապօրինի ձերբակալվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը․ Թանդիլյան


Ապօրինի ձերբակալվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը․ Թանդիլյան
Հունիս 6 12:41 2026

Այսօր առավոտյան ապօրինի ձերբակալվել և Քննչական կոմիտե է տեղափոխվել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Արթիկ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Սա այս իշխանության վախկոտության հերթական դրսևորումն է ընդդիմադիր գործունեության նկատմամբ։

Արդարադատությունը մեր երկրում պետք է գերակայի, և քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է զրկվեն ազատությունից: 

Արթո՛ւր ջան, ես վստահ եմ, որ դու այս փորձությունը ևս կհաղթահարես»: