Քննարկում կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, մի քանի փուլ աշխատել ենք, բայց դեռ վերջնական արդյունքի չենք հասել, կա թեմա, որ եկեք պայմանավորվենք, որ միմյանց տեղանուններին վերաբերվելու ենք ըստ ինքնիշխան երկրների՝ ՄԱԿ-ի աշխարհագրական ռեեստրում ներկայացված տեղանունների ցանկի, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Իրենց մամուլը գրում է Բասարգեչարի էսինչ շրջանի․․․ երբ ես կարդում եմ դա, չափազանց տհաճ է, իմ մոտ հարց է առաջանում, որ միմյանց ինքնիշխանությունը ճանաչել ենք, ՀՀ-ի տարածքում էս ի՞նչ Բասարգեչար է, իրենք էլ կպատասխանեն՝ բա դուք էս քաղաքին ինչի՞ եք այսպես ասում։
Ընդունել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է իրար հանգիստ թողնենք, կողմերից ամեն մեկը կարող է ասել՝ մենք հանգիստ ենք թողնում, իրենք հանգիստ չեն թողնում, մեկ էլ մի օր ասում են Կառավարության այսինչ որոշման մեջ գրած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կամ գրած է էսինչ տեղանունը էսպես, բա սա տարածքային հա՞րց է, թե ոչ, հիմա մենք խաղաղաությո՞ւն ենք, թե ոչ»,-ասել է Փաշինյանը։










