«Պարոն Եգորյան, ինչո/ւ եք համարում, որ քրեադատավարական շեմն ավելի բարձր է, քան ձեր պահանջի շեմը։ Ձեր պահանջը եթե համեմատենք քրեադատավարական սանկցիաների հետ, ստացվում է, որ ամենաբարձր սանկցիան է՝ մեր երկրում՝ ցմահ բանտարկություն։ Որովհետև սրանից բարձր սանկցիա ընտրական օրենսդրության մեջ չկա՝ ուժը կորցրած կամ անվավեր ճանաչել, այսինքը զրկել քաղաքական ուժին ընտրությանը մասնակցելուց»,-«Հանրապետություն» կուսակցության փաստաբան Տիգրան Եգորյանին հարցրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Հանրային հեռուստատեսությամբ ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հանձնարարեց դիմել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից։
Տիգրան Եգորյանը փորձեց հիմնավորել հայցի՝ իրենց հիմնադրույթները։
Նրա խոսքով ապացուցվածության հարցը որոշվում է հնարավոր առավելագույն ստանդարտով։ Փաստաբանը հայտարարեց, թե իրենց հայցի բավարարման դեպում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը 5 տարով է պատժվում, որովհետև 5 տարուց նոր ընտրություններ են, իսկ քրեադատավարական օրենսգրքով պատիժները շատ ավելի երկար ժամանակահատվածով են։
Սմբատյանը հարցրեց, թե արդյոք չփարատված կասկածներով հիմքերով կարելի է կայացնել նման խիստ որոշում։
«Եթե կասկածները չփարատվեն, իհարկե. ԿԸՀ-ն չի կարող կայացնել մեր հայցած որոշումը»,-ըն դունեց փաստաբան Տիգրան Եգորյանը։
«Հանարպետություն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանն էլ փորձեց ապացուցել, որ հրապարակված ձայնագրությունները «Ուժեղ հայաստան» կուսակցությանն է վերագրվում, քանի որ այդ դաշինքից հերքում չի եղել;
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրված սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտարարեց, որ հայցվոր կողմը հակաքարոզչություն է անում, ինչը ընդունեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։










