Այսօր ԲՀԿ-ի քարոզչության ընթացքում դիտավորյալ վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է, ՆԳՆ -ից հայտնել են «Փաստինֆո»-ին։
«Համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել են և ներկայացրել Քննչական կոմիտե», - ասել են ՆԳՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սադրիչը ավտոմեքենայով մխրճվել էր ընդդիմադիրների հավաքի մասնակիցների մեջ ու դիտավորյալ վրաերթ իրականացրել։










