«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Ուժե՛ղ Հայ. Գնա՛ ընտրության, Հանուն Փոփոխության, Հանուն քո ինքնության և արժանապատվության! Հաջողության համար՝ 3-րդ համար»։
Տեսանյութում Մելոյանը հավելում է․ «Մոտ մեկ դար առաջ՝ ցեղասպանվեց միլիոնուկես հայ։ Անցել է մեկ դար․ ու մենք կրկին կռիվ ենք տալիս ինքնության համար։ Սա ընտրություն է ազգայինի ու ապազգայինի, արդարի ու անարդարի, մեր հիշողությունը պահողների ու թարմացնողների և հայկական հիշողության, հայկականության դեմ կռիվ տվողների։ Գնա՛ ընտրության՝ հանուն քո ինքնության։ Գնա՛ ընտրատեղամաս, որ հայ մնաս»։










