Թիվ 36 դպրոցի ուսուցիչներին համայնքապետարանից հանձնարարել են գնալ ՔՊ-ի հավաքին, հակառակ դեպքում՝ գրել ազատման դիմումներ


Թիվ 36 դպրոցի ուսուցիչներին համայնքապետարանից հանձնարարել են գնալ ՔՊ-ի հավաքին, հակառակ դեպքում՝ գրել ազատման դիմումներ
Հունիս 5 17:44 2026

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր Հանրապետության հրապարակ` ՔՊ-ի հավաքին, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։ Այս մասին ահազանգեր են ստացվել «Միասնության թևեր»։

 

«Միասնության թևեր»-ից հայտնում են․

 

«Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում։

 

Պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցներին, ուսուցիչներին, բուժաշխատողներին կամ այլ քաղաքացիների որևէ քաղաքական միջոցառման մասնակցելու պարտադրանքը օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է։

 

Եթե նման դեպքերի եք բախվել, խնդրում ենք տեղեկացնել մեզ»։