Չկա Նիկոլ, չկա նվաստացում. մեր ժողովուրդը չի ուզում, որ իրեն կառավարի Ալիևի ծառան. Ռոբերտ Քոչարյան


Չկա Նիկոլ, չկա նվաստացում. մեր ժողովուրդը չի ուզում, որ իրեն կառավարի Ալիևի ծառան. Ռոբերտ Քոչարյան
Հունիս 5 16:29 2026

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, չկա Նիկոլ, չկա քաոս ու նվաստացում, նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

 

«Չկա Նիկոլ, կա խաղաղություն»,- ասաց նա։

 

Քոչարյանը նշեց, թե կբացառեն այն կարգավիճակը, երբ հարևանների հետ հարաբերությունները հանգում են ծառայի և տիրոջ հարաբերությունների։

 

«Որտեղ տերը Ալիևն է, ծառան՝ Նիկոլը։ Մենք մերժում ենք այս, մոդելը, մեր ժողովուրդը չի ուզում, որ իրեն կառավարի Ալիևի ծառան»,- շեշտեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։