Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ուղերձ հղեց այսօր ձերբակալված Արմեն Աշոտյանի կողմից. «Անպայման գնացեք քվեարկության և ընտրեք ցանկացածին՝ բացի դրանից»։
Փաստաբանն ասաց՝ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացիները պետք է անպայման գնան ընտրության, այս ռեպրեսիաների ալիքը մարդկանց չպետք է ընկճի, սա շատ տրամաբանական իրավիճակ է՝ անտրամաբանական պայմաններում։
«Ասեմ, որ մեղադրանքը ներկայացվեց, հարցաքննությունն իրականացվեց։ Արմեն Աշոտյանը որևէ ապօրինություն չի իրականացրել»,-նշեց փաստաբանը։










