Երեկ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Հայկ Է.-ն Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Արզումանյան-Շինարարների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Մարիետա Գ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։/










