Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։
Քննչական կոմիտեից հայտնեցին՝ շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և փողերի լվացում. 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:
MediaHub-ի տեղեկություններով՝ այդ 7 անձինք են՝ Գագիկ Խաչատրյանը, իր որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, Բրյուսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր՝ Արթուր Այվազյանը, Հարություն Թադևոսյանը:
Ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի և նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, «Երևան մոլ» առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։










