Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել․ «Հրապարակ»


Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել․ «Հրապարակ»
Հունիս 5 08:54 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հանձնաժողովների մի քանի ՔՊ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԸԸՀ-ներ:

Հասկանալի պատճառներով, չենք հրապարակում նրանց անունները, սակայն մտերիմներին նրանք պարզաբանել են, որ հանրահավաքը մեծ արձագանք է առաջացրել իշխող թիմում, եւ իրենք էլ մտավախություն ունեն, որ ՔՊ-ն չի անցնի, ուստի ապահովագրում են իրենց։

 

Նշենք, որ ինքնաբացարկի դիմումները փոխանցում են հենց ԸԸՀ-ներին, որոնք նիստ են անում եւ հանձնաժողովում աշխատելու վկայական ունեցող անձանցից ընտրում նոր նախագահներ։