«Դուք նորից խոսում եք հայերին նստցնելու, ցավ պատճառելու մասին։ Խոսեք հայերին միավորելու մասին; Մենք բոլորս ձեզանից զատ պետք է խոսենք հայերին միավորելու մասին»,-հեռուստաբանավեճին Նիկոլ Փաշինյանին և Արամ Սարգսյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նակեր Կարապետյանը;
Կարապետյանն ասաց, որ բազմամիլիադանոց հայկական կապիտալը հայ ուղեղները միավարելով մենք կարող ենք վերակառուցել մեր երկիրը, իսկ Փաշինյանը նորից մարդկանց նստցնելուց է խոսում;
«Սամվել Կարապետյանը «Հայաստան» հիմնադրամին փոխանցել է պատմականորեն ամենամեծ գումարը՝ 70 մլն ԱՄՆ դոլարն է նվիրել։
Հետևեք այսօր ձեր բռնագրաված ՀԷՑ-ին, թե ինչ հավելագրումներ են անում և մարդկանց հաշվին ինչեր են անում»,- հայտարարեց Կարապետյանը։










