Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել


Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Հունիս 4 22:34 2026

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել.

«Ի պատասխան ԶԼՄ գործընկերների հարցումների

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից տեղեկություն, լուսանկարներ են տարածվում, ըստ որի  ՌԴ-ից Զվարթնոց օդանավակայան ժամանող տղամարդկանց ծանուցագրեր են հանձնվում վարժական հավաքներին մասնակցելու համար։