«Ռազմական ոստիկանությունը առավոտից օդանավակայանում սփյուռքահայեր էր որսում: Էդմոն Մարուքյանի լայվ արեց, ասեց մի ժամ ժամանակ եմ տալիս, որ հեռանաք: 59 րոպե անց հեռացան:
Совпадение? Не думаю»,- գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Կարպիս Փաշոյանը։
Նշենք, որ կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը գրել էր. «Մեկ ժամ ժամանակ ունեք ՌՈ-ն օդանավակայանի տարածքից հանեք:
Հետո չասեք, թե չենք զգուշացրել…»։
Մամուլում ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող մեր հայրենակիցներին հանձնում է 25-օրյա վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր։
Պաշտպանության նախարար լրագրողների հետ չէր բացառել, որ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները 25-օրյա հավաքներին մասնակցելու ծանուցագրեր ստանան
«Այսինքն, Ռուսաստանից եկող Հայաստանի քաղքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։
Նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից եկածները»։
Ավելի ուշ Մարուքյանը տեղեկացրել է․
«Հայաստան ժամանող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող ահաբեկչական ակտը, որը նաև հարվածում էր բանակի հեղինակությանը, կանգնեցվեց։ Իմ հայտարարությունից հետո, րոպեներ առաջ, Ռազմական ոստիկանության մեքենաները հեռացան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից»










