«Էսօր ուզում են Երևանը, Հայաստանը դարձնել «նիժնի տապրի» գեղի մակարդակի տեղ՝ Նորագավիթում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե ինքը 2018 թվականին «կոռուպցիոն, պատերազմի եռագլուխ կուսակցությունից» իշխանությունը վերցրել է, բայց այսօր նրանք կրկին ուզում են խլեն այդ իշխանությունը։
«Որպեսզի շարունակեն անարդար թալանել, որպեսզի այս խաղահրապարակները չլինեն երևանում, որ էդ դպրոցները մանկապարտեզները, ճանապարհները չլինեն, այլ լինի վախի մթնոլորտ։ Որ հայաստանցին տնից դուրս գալուց իմանա, որ մի հատ օլիգարխի լակոտ կարող է անցնի իր վրայով, որ ինքը պետք է դաբրո ունենան իր տանը, թաղում ապրելու համար»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա հավաքված ժողովրդին վստահեցրեց, որ այսօր Հայաստանում չկա մեկը որը կարողան քաղաքացուն դապրո տալ կամ չտալ։
«Էսօր ՀՀ-ում մի սուբյեկտ կա, որ կարող է դաբրո տա կամ չտա և էդ սուբյեկտը Հայաստանի քաղաքացին է, ժողովուրդը»,-եզրափակեց Փաշինյանը և հատ-հատ հրավիրեց ամփոփոիշ հանրահավաքի և քվեարկության։










