Չեմ կարող բացառել. Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին 25-օրյա հավաքներին մասնակցելու ծանուցագրեր հանձնելու մասին


Չեմ կարող բացառել. Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին 25-օրյա հավաքներին մասնակցելու ծանուցագրեր հանձնելու մասին
Հունիս 4 16:12 2026

«Ինչպե՞ս կարող եմ բացառել»,- լրագրողներին ասաց պատպանության նախարար Սուրեն Pապիկյանը՝  պատասխանելով հարցին, արյո՞ք բացառում է, որ կարող է Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները 25-օրյա հավաքներին մասնակցելու ծանուցագրեր ստանալ։

Նա մանրամասնեց. «Այսինքն, Ռուսաստանից եկող Հայաստանի քաղքացին, ով զինապարտ է,  հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։

Նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից եկածները»։ 

Նշենք՝ մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող մեր հայրենակիցներին հանձնում է 25-օրյա վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր։