Հարկային բեռը թեթևանալու է բոլորի համար․ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Վիգեն Եղոյան


Հարկային բեռը թեթևանալու է բոլորի համար․ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Վիգեն Եղոյան
Հունիս 4 13:26 2026

Հարկային համակարգն անհրաժեշտ է փոխել, քանի որ գործողը չի խթանում տնտեսության զարգացումը։ Մենք փոխում ենք մոտեցումը՝ հարկային համակարգը դարձնելով ոչ թե պատժող գործիք, այլ զարգացման շարժիչ։ Այս մասին ասել է «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Վիգեն Եղոյանը։

«Մենք առաջարկում ենք նոր հարկային մոդել, որը խթանում է արժեքի ստեղծումը։ Մենք աստիճանաբար փոխարինելու ենք ԱԱՀ-ն 5% վաճառքի հարկով, վերացնելու ենք շրջանառության հարկը, ՓՄՁ-ի համար ներդնելու ենք պարզ և նվազ հարկային ռեժիմներ, անցնելու ենք եկամտային հարկի ու շահութահարկի համաչափ հարկման համակարգերի։ Միաժամանակ խրախուսելու ենք ներդրումները, օրինակ՝ բաժնետիրական ընկերությունների համար շահութահարկը կիրառելով միայն դիվիդենտի բաշխման պահին»,- ասել է Վիգեն Եղոյանը։

Մանրամասնելով «Միասնության թևերի» տնտեսական պլատֆորմի 6-րդ ուղղությունը՝ Վիգեն Եղոյանը նշել է, որ հարկային փոփոխությունները լինելու են փուլային տարբերակով։

«Բոլորի համար հարկային բեռը թեթևանում է, բայց տարբեր ձևով։ ՓՄՁ-ի համար բեռը ուղղակիորեն նվազում է, խոշոր բիզնեսի համար բեռը դառնում է ավելի արդար և խթանող։ Մենք ոչ թե պարզապես նվազեցնում ենք հարկերը, այլ վերաձևում ենք համակարգը, որպեսզի այն աշխատի բոլորի դեպքում»,- ասել է Վիգեն Եղոյանը։

Հիշեցնենք, որ «Միասնության թևերի» տնտեսական ծրագիրը հրապարակվել է փետրվարի 17-ին և կրում է «7 ուղղություն՝ 1 ճանապարհ» խորագիրը։