Արտուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. Փաստաբանն Օսիպյանի ուղերձն է հրապարակել


Արտուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. Փաստաբանն Օսիպյանի ուղերձն է հրապարակել
Հունիս 4 12:32 2026

Փաստաբան Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ արցախցի Արտուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է։

«Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից»,-գրել է փաստաբանը՝ կից հրապարակելով Արտուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից։