ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պարզվում է՝ իշխանությունն ինչ խոսել է 2021-ի նախընտրական փուլում, «իլյուզիաներով» է թելադրված եղել, իսկ հիմա, իրենց պնդմամբ, «խելքի են եկել»։
Նախ, խիստ կասկածելի է, որ սրանք «խելքի գալու» միտք ունեն, որովհետև իրենց հրահրած սադրանքները, այլանդակ բառապաշարն ու «կաղ բադիկի» արդարադատությունն ինքնին մատնում են նրանց մտադրությունները։
Մի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը, հետո դեռ պետությունից են խոսում»,- գրել է նա։










