|
«Ադրբեջանը կարիք չունի ո՛չ բանակ ուժեղացնելու, ո՛չ պետական ինստիտուտներ պահելու, որ ռազմավարություն մշակի և իրականացնի, իրեն պետք է, որ իր ամենամարտունակ զենքը՝ Նիկոլ Փաշինյանը լինի Հայաստանի ղեկավար, ու իրենք ամեն ինչ անում են դրա համար»,- այս մասին այսօր Հրազդանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Իսկ մեր հակազդեցությունը պետք է լինի Ադրբեջանի ամենամարտունակ զենքը չեզոքացնելը՝ հունիսի 7-ի ընտրություններում»,- ընդգծեց Աննա Գրիգորյանը։ |










