Մեզնից Արարատը՝ որպես հայի ինքնության հենասյուն, չեն խլելու․ հզոր ելույթ


Մեզնից Արարատը՝ որպես հայի ինքնության հենասյուն, չեն խլելու․ հզոր ելույթ
Հունիս 3 23:17 2026

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցում էր և ելույթ ունեցավ նաև հասարակական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

Նիկոլ Փաշինյանին Ռուբեն Մխիթարյանը հիշեցրեց՝ հայն իր ինքնությունից չի հրաժարվելու։

Նիկոլ Փաշինյանին Ռուբեն Մխիթարյանը հիշեցրեց նաև՝ ինչ ձայն է գալիս Եռաբլուրում ծածանվող եռագույններից։

«Լսի՛ր Նիկոլ, ուշադի՛ր լսիր, սա սոսկ քամուց ծածանվող կտորի ձայն չէ, սա տղերքի ձայնն է՝ էն 18, 20, 30, 40, 50, 60 տարեկան տղամարդ տղերքի ձայնը, որոնք զենքը ձեռքին՝ թշնամու առաջ կանգնած են եղել ... Նրանց սրտերը հայերեն են գոռացել՝ ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում...»։

Մխիթարյանը Չարենցի բանաստեղծությունն արտասանեց՝ Նիկոլ Փաշինյանին հիշեցնելով՝ մեզնից Արարատի երազանքն ու Արարատը՝ որպես գաղափար, որպես հայի ինքնության հենասյուն, չեն խլելու։

Մխիթարյանի ելույթի ժամանակ Հանրապետության հրապարակում կանգնած մարդիկ արտասվում էին։