«Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Սա ճակատագրական ընտրություն է և մեր մեծ հաղթանակի սկիզբն է»,- Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ այս հրապարակից այսօր հնչում է մեկ հստակ ուղերձ՝ փոփոխությունները գալիս են և միասին պետք է դրանք դարձնել իրականություն։
«Վերջին 8 տարիներին Հայաստանի քաղաքացիներին խոստացան ապագա, բայց բերեցին հայաթափված Արցախ և տագնապի մեջ Հայաստան, խոստացան հաղթանակներ, բայց բերեցին պարտություններ, խոստացան սեր, բայց բերեցին պառակտում և ատելություն, խոստացան բարեկեցության, բերեցին աղքատություն, խավար և հազարավոր մեր հայրենակիցների մահ»,- ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց. «Այսօր կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ՝ կամ պաշտպանում ենք մեր ինքնությունը, մեր պետականությունը, արժեքները կամ կորցնում ենք այն, ինչ սերունդներով պահել ենք, դրա համար ասում ենք՝ ստի, նվաստացման, ցանկացած Ադրբեջանի պահանջի դեմն առնել չեն կարողանալու դարաշրջանը թողում ենք անցյալում, բացում ենք նոր դարաշրջան և ասում ենք՝ այո փոփոխություններին»։
Արամ Վարդևանյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։










