«Խաղաղություն են խոստանում մարդիկ, ովքեր միայն պատերազմներ են բերել։ Խաղաղություն բերողը նախ ինքը պետք է խաղաղ լինի։ Նրա ամեն մի խոսքը կոնֆլիկտ, ամեն հանդիպումը հակամարտություն, խաղաղություն բերողի տանը պետք է խաղաղ լինի»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը։
Նա ընդգծեց՝ խաղաղություն բերողի երկրում պետք է խաղաղություն լինի, բոլորին դարձրել են իրար թշնամի, հանել են մեկը մյուսի դեմ։
«Խաղաղությունը գրել են դոշներին, յալանչու նման ընկել են փողոցները, ման են գալիս։ Բացի իրենց շապիկներից ուրիշ որտե՞ղ է գրած այդ խաղաղության մասին, ոչ մի միջազգային փաստաթղում դրա մասին ոչինչ չկա»,-ասաց Էդգար Ղազայանը։










