Եթե գործիքակազմ լիներ, բոլորին կուզեին տանել բանտ․ Վարդևանյան


Եթե գործիքակազմ լիներ, բոլորին կուզեին տանել բանտ․ Վարդևանյան
Հունիս 3 19:44 2026

Այս իշխանություններն ապացուցել են, որ որևէ այլ գործողություն, քան մարդկանց բանտ տանելն է՝ չեն պատկերացնում։ Ինչու պետք է Ալիկ Ալեքսանյանը կալանավորվի, չէ՞ որ ՀՀ-ում այդքան այլ խափանման միջոցներ կան, բայց ընտրում են հենց դա, ընդ որում, առանց որևէ ինտենսիվության, առանց տվյալի, մեղադրանքի տեսանկյունից՝ զրո տվյալի վրա է այն կառուցված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։Թե ինչ հիմքով է կալանավորվել Ալեքսանյանը՝ Վարդևանյանը նշեց, որ դատական ակտին ծանոթ չէ, բայց չի կարող լինել հիմնավորում, որովհետև գործ չկա։

 

«Եթե գործիքակազմ մշակեն, բոլորին կուզեին տանել բանտ»,- ասաց Վարդևանյանը։

 

 

Անդրադառնալով նախընտրական բանավեճերին՝ Վարդևանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այդ ձևաչափն արդյունավետ չէ, ուժեր կան, որոնք ներկայանում են որպես առանձին ուժ, բայց ամբողջությամբ սատարում են կոնկրետ օրվա իշխանությանը, հանրությունը պետք է տեղեկացված լինի, որ այդ ուժերին ձայն տալով՝ ձայները կփոշիանան։

 

Ինչ վերաբերում է Նարեկ և Սամվել Կարապետյանների կողմից ներկայացվող հայցերին, Վարդևանյանը հայտնեց, որ տասնյակ հայցեր կան ներկայացված, գրեթե բոլորի նկատմամբ էլ ներկայացվել է և ներկայացվելու է։

 

«Այդ գործիքը ևս պետք է իրացվի։ Բոլոր դեպքերում ի նկատի ունեցեք, որ ցանկացած զառանցանք ներկայացնելու դեպքում դրան պետք է լինի արձագանքը՝ քաղաքացիաիրավական վեճը»,- ասաց Վարդևանյանը։

 

Անդրադառնալով Փաշինյանի կողմից տարածվող ատելության խոսքին և սպառնալիքներին՝ Վարդևանյանը նշեց, որ դատախազությունն իր անկախության աստիճանը շատ ներքև է իջեցրել, որևէ մեկն ակնկալիք էլ չուներ։