«Գործող իշխանությունը քարոզարշավի ողջ ընթացքում, իհարկե, դրանից առաջ էլ, դիմում է ապօրինությունների, ամեն կերպ խոչընդոտում է ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը՝ փորձելով նաև, ըստ էության, կազմալուծել մեր նախընտրական քարոզարշավի ընթացքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա, որտեղ կարողանում են, խուզարկություններ են անում, գործ սարքում, բռնում, որտեղ էլ չեն կարողանում՝ արդեն դիմում են բռունցքների։
«Իրենք իրենց համատարած պահում են խուժանի պես։ Կարծում եմ՝ այս ամենի գնահատականը հունիսի 7-ին ժողովուրդը կտա»,- ասաց Սաղաթելյանը։
Ըստ նրա, իշխանության այդ քայլերն արվում են հստակ նպատակով՝ ցույց տալ, որ իբր իրենց դեմ խաղ չկա, ինչ ուզեն, կանեն. «Այդպես նաև հանրությանն են ուզում ուղերձ տալ, որ նույնիսկ պարտվելու դեպքում իշխանություն չենք տալու։ Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տալու։ Այն մթնոլորտը, որ ուզում եմ երկրում ստեղծել՝ քաոսի, անկայուն իրավիճակների, մենք թույլ չենք տալու։ Սադրանքների չենք տրվելու, պաշտպանելու ենք մեր ժողովրդի քվեն»։
«Ժամանակին եթե մարդկանց գրպանը պլան էին գցում, որ բռնեին, հիմա սրանք հեղաշրջման պլան են գցում»,- ասաց Սաղաթելյանը։










