Ռազմական արդյունաբերությունն այսօր ոչ միայն ապահովում է մեր երկրի պաշտպանունակությունը, այլև դառնում է տնտեսության կարևոր շարժիչ ուժ, այս մասին հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Տարեկան շուրջ 70 միլիարդ դրամի շրջանառություն, տասնյակ միլիոնավոր դոլարների գործարքներ և նոր հնարավորություններ Հայաստանի համար»,- նշել է նա։










