Եթե նույնը անեին ընդդիմադիրների համակիրները, հարյուրավոր ձերբակալություններ կլինեին. Սոս Հակոբյանը՝ Մասիսի միջադեպի մասին


Եթե նույնը անեին ընդդիմադիրների համակիրները, հարյուրավոր ձերբակալություններ կլինեին. Սոս Հակոբյանը՝ Մասիսի միջադեպի մասին
Հունիս 3 13:40 2026

Երեկ Մասիսում քպ-ականները, ըստ հրապարակվածի, ծեծում էին ընդդիմադիր քաղաքացուն ոհմակի տրամաբանությամբ, այսօր նորից Արթիկում նման խմբակային ծեծի և նվաստացման տեսանյութ է հրապարակվել, գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։

«Եթե նման քայլերի գնային ընդդիմադիրների համակիրները՝ ազգային գվարդիայից մինչև հատուկ նշանակության բոլոր ստորաբաժանումներ առավոտից կսկսեին ասֆալտին տալով ձերբակալել հարյուրավոր անձանց, խուզարկություններ անել, իսկ դատարաններն էլ, իհարկե, կալանքներ կտային։

Այ սա է ՔՊ իշխանության բարքերը, հարգելի՛ քաղաքացիներ. քպ-ականներին ամեն ինչ, իսկ ընդդիմադիրներին օրենք...

Սա փոխելու միակ ելքը հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելն է»,-գրել է Հակոբյանը։