Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կարող է փոխանակումը լինել։ Այս մասին Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Հայկական կողմի համար այս թեման այլևս լարվածության հարց չէ։ Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կարող է փոխանակումը լինել։ Սկզբունքը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանը ուզում են իրար խոցե՞լ սահմանազատման գործընթացով, թե հարցերը լուծել այնպես, որ մեր և իրենց երեխաները այլևս այդ թեմաները չունենան։
Մեր պարտքն է երեխաներին թողնել մի երկիր կադաստրի թղթով, որն արդեն իսկ կա։ Մնում է կադաստրի թղթում գծագրումները վերջնականացնել և այդ կադաստրի թղթով հաստատված պետությունը սերնդեսերունդ փոխանցել։ Լինելու է անվտանգություն և Հայաստանի պաշտպանունակությունն անընդհատ բարձրանալու է»,- ասել է նա։










