Խաղաղությունը կա, խաղաղությունն իրական է, մարդիկ վայելում են, իսկ երաշխավորների մասին ասեմ՝ չկա որևէ երաշխավոր, որը դա անում է որևէ այլ կողմի սիրուն աչքերի համար, ամեն մի երաշխավոր որևէ իրավիճակում հետապնդում է միայն իր շահը, նախընտրական բանավեճի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը։
«Մենք մեր վերջին տարիների պատմությունից հետո գիտենք, թե վերջին զինադադարի երաշխավորը, խաղաղապահ ուղարկած պետությունը ինչպիսի վարքագիծ դրսևորեց, կամ ոչինչ չդրսևորեց, երբ այդ զինադադարն ու խաղաղությունը խախտվում էին»,-ասել է նա։
Պատմությունից գիտենք, թե վերջին զինադադարի երաշխավորը ինչպիսի վարքագիծ դրսևորեց, կամ ոչինչ չդրսևորեց, երբ այդ զինադադարն ու խաղաղությունը խախտվում էին․ Արարատ Միրզոյան










