Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-յական կետից. Վարդևանյանը՝ ի պատասխան «Խաղաղության փաստաթղթի» վերանայման մասին հարցին


Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-յական կետից. Վարդևանյանը՝ ի պատասխան «Խաղաղության փաստաթղթի» վերանայման մասին հարցին
Հունիս 2 22:06 2026

«Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-ական կետից, հարգելու ենք ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, ինչքան էլ, որ դրանք հաճախ լինում են հարկադրված» Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ այն բովանդակությունը որն առկա  է 2025 թ օգոստոսի 11-ի փաստաթղթում, ողջամիտ է, բայց այն ենթադրում է երաշխավորների անհրաժեշտություն։

«Այդ փաստաթղթում չկա որևէ դրույթ, որ Հայաստանում պետք է սահմանադրական բարեփոխումների օրակարգ ծնվի, կամ հարյուրավոր, հազարավոր կամ այլ քանակի ադրբեջանցիների հարց լինի։ Մենք խոսում ենք այն մասին, որ ուժեղ Հայաստանում նվաստացված վիճակը պետք է թողնվի անցյալում և գնան իրապես ուժեղ Խաղաղության»,-հայտարարեց Վարդևանյանը։