«Հիմա կարճ ասեմ ձեզ՝ ամբողջ պետական իրավապահ համակարգը զբաղված է մեզ գաղտնալսելով, դավաճաններին պաշտպանելով, կարգալույծ եղած, հավատքի դեմ գնացածներին պաշտպանելով և անգամ, եթե ազատ ուժերը լինեն, համոզված եղեք, մենք ոստիկանների վրա հույս չունենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը։
Դիտարկմանը,թե ոչ միայն գաղտնալսում են, այլև՝ բացահայտ ծեծում են կողմնակիցներին, Ղազինյանն արձագանքեց․ « Գլուխները պատին են տալիս՝ ծեծողներն էլ, հրաման տվողներն էլ»։
Նշենք, որ այժմ «Ուժեղ Հայաստան» դաշինքը Մասիսում է։ Դաշինքի աջակիցները իրազեկող արշավ են իրականացնում Մասիսում։










