«Եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել, որևէ կառույցի և իշխանության թույլ չտալ, որ միջամտի եկեղեցու ներքին կյանքին և փորձի եկեղեցին ենթարկեցնի իր կամքին»,- լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ եկեղեցականների կեցվածքն ու դիրքորոշումը շատ ամուր է և հստակ։
«Եկեղեցին ունի կարևոր առաքելություն մեր ժողովրդի կյանքում, որ դարերով իրականացրել է մեր մշակույթի կերտման, հոգևոր, ազգային արժեքների ձևավորման, մեր ինքնության պահպանության, մեր ժողովրդի կյանքի հարատևության երաշխքիներն ապահովելու առումով։ Այդ պատմական առաքելությունը եկեղեցին բոլոր պայմաններում, բոլոր իրավիճակներում անշեղորեն իրագործելու է»,- ասաց Գարեգին Երկրորդը։










