Բանավեճն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունները չեն կանգնելու Հայաստանը Ալիևի ղեկավարությամբ գործող ЖЭК-ի վերածելու ճանապարհին. Քաղաքագետ


Բանավեճն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունները չեն կանգնելու Հայաստանը Ալիևի ղեկավարությամբ գործող ЖЭК-ի վերածելու ճանապարհին. Քաղաքագետ
Հունիս 2 13:25 2026

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրել է.

«Չափավորե՛ք ձեր գոռոզությունը

Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված բանավեճը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանի իշխանությունները չեն կանգնելու Հայաստանն Ալիևի ղեկավարությամբ գործող ЖЭК-ի վերածելու ճանապարհին։ Բանավեճը ցույց տվեց, որ այս գործում իշխանություններն ունեն սակավաթիվ, բայց դրանից ոչ պակաս նողկալի դաշնակիցներ՝ Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Լևոն Շիրինյանը և այլք։

Այն, ինչ տարիներ շարունակ անում էր թուրքական քարոզչությունը, այսօր անում են այս մարդիկ։ Ավելին՝ իրենց գործողություններով ու հռետորաբանությամբ նրանք խնայում են միլիարդավոր թուրքական և ադրբեջանական դոլարներ, քանի որ այժմ ամեն ինչ վճարվում է հայ հարկատուների հաշվին։

Բանավեճը հերթական անգամ ապացուցեց նաև այն, որ կարելի է պարբերաբար էկզորցիզմի ծեսեր իրականացնել ՔՊ-ի ղեկավարության նկատմամբ՝ օգտագործելով նույնիսկ ընդամենը Աննա Գրիգորյանի լուսանկարը։ Էս մարդիկ չեն կարողանում խելքը գլխին մի բամ ասեն Աննայի խոսքերին իպատասխան։ Ալենը նույնիսկ հանցագործության մասին խոստովանություն արեց, քանզի առանց հանրաքվեի չի կարելի փոփոխել ՀՀ տարածքը, իսկ նա ասեց, որ հենց իրենք էին պահանջում Բաքվից մեր տարածքի մի մասը օկուպացնել։

Ինչ վերաբերում է բանավեճի արձագանքներին, ապա զարմանք ու վրդովմունք են առաջացնում նրանք, ում «նրբակիրթ հոգին» չի կարողանում տանել քննարկման նման տոնայնությունը։ «Մտավորականությանը» դուր չեն գալիս գոռոցներն ու աղմուկը, էմոցիաներն ու վիրավորանքները։

Մարդի՛կ, որտե՞ղ էիք վերջին 8 տարիներին, դուք ընդհանրապես գիտե՞ք, թե ինչ է կատարվել մեզ հետ և ինչ կարող է պատահել մեզ, եթե Ալիևի գործընկերները մնան իշխանության ղեկին։ Ինչպե՞ս կարելի է այս իրավիճակում անտարբեր ու առանց էմոցիաների մնալ։ Չափավորե՛ք ձեր գոռոզությունն ու պաթոսը, դրանք չեն համապատասխանում պահի լրջությանը։

Բայց ամենագլխավոր հետևությունը սա է՝ հունիսի 7-ին բոլորը դեպի ընտրական տեղամասեր։ Ալիևի թեկնածուները, ովքեր հպարտանում են, որ հանձնել են Գորիս-Կապան ճանապարհի մի մասը, պետք է պարտվեն, այլապես նրանք իրավունք կստանան հանձնել նաև ձեր տները»։