2022 թվականին ծիրանի արտահանման հետ կապված խնդիր ունեցանք, բայց խնդիր չունեցանք ինչո՞ւ, որովհետև այն մարդիկ, որ ուրիշ երկրների սուպերմարկետներից պետք է առնեին, ուտեին, 50,000-60,000 մարդու հոսք եղավ Հայաստան, եկան, Հայաստանում առան։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, Գեղարքունիքի մարզում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ շատ են բողոքում գների աճից, հիմա այս իրավիճակը, հույս ունեմ՝ մի քիչ կօգնի, որ միրգ, բանջարեղենի և այլնի գները ՀՀ-ում մի քիչ ընկնեն, բայց այնպես, որ արտահանողները չտուժեն և մենք իրենց անպայման կաջակցենք, բայց այս ամեն ինչը հետևյալի մասին է, ժողովուրդ ջան, ամենակարևոր թեման, որ ես ձեզ հետ ուզում եմ կիսել, հետևյալն է՝ ՀՀ-ում հաստատված է խաղաղություն և ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առթիվ։
Առաջիկա ընտրությունների հիմնական հարցը դա է և այն, ինչ տեղի է ունենում, օրինակ, ենթադրենք՝ մի ավտոմեքենա բիբար հետ եկավ, ինչի՞ համար է, որ մարդն ասի՝ վա՜յ, բիբարի հետ կապված խնդիր կա, ուրեմն արի ես խաղաղությանը տեր չկանգնեմ, ես տեր կանգնեմ բիբարին, խաղաղությանը տեր չկանգնեմ: Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք»,-նշել է նա:










