«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է թիմին, թե հունիսի 8-ից կավարտվի ռուսական կոշտ վերաբերմունքն իրենց իշխանության նկատմամբ, եւ թե դա իբր պայմանավորված է Հայաստանի ընդդիմությանն աջակցությամբ։
Բանն այն է, որ ՔՊ-ում ոմանք քաջ գիտակցում են, որ եթե ռուսական սահմանափակումները երկար շարունակվեն, Հայաստանի տնտեսությունը պայթելու է` դրանից բխող լուրջ հետեւանքներով։
Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է հանգստացնել նրանց։ Ուղղակի քանի որ ՔՊ-ում մեկ մարդու իշխանություն է եւ դիկտատուրա, ոչ ոք չի համարձակվում Փաշինյանին խորհուրդ տալ` միջոցներ ձեռնարկել, փորձել շտկել իրավիճակը։
Փաշինյանի հանգստացնող «թերապիան», սակայն, ոչ բոլորն են արժանահավատ համարում: Կարծում են, որ սա նրա հերթական ավանտյուրան է եւ պարտությունը հաղթանակ ներկայացնելու իր ոճը։










