Մի ակնկալեք, որ իրենք պետք է պայմանավորվածություն ունենան Ադրբեջանի հետ, իրենց ռեժիմը հանձնարարությունների է, իրենք ոչ թե պայմանավորվում են, այլ՝ Ադրբեջանը հանձնարարում է, իրենք՝ կատարում։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում բանավդճի ժամանակ հայտարարել է Էդգար Ղազարյանը։« Հիմա, օրինակ, որ ՀՀ Սահմանադրություն պետք է փոխվի, Անկախության հռչակագիրն էլ հանվի, դա հո ոչ մի տեղ գրված չի, հանձնարարություն է»,- ասաց Ղազարյանը՝ հիշեցնելով, որ պատերազմից հետո Ալեն Սիմոնյանը Արցախի և ՀՀ ԱԺ միջև համագործակցության հանձնաժողով է ստեղծել, եղել է դրա նախագահը, հիմա ասում է՝ Արցախ գոյություն չունի. «Պատկերացնու՞մ եք ում հետ ենք խոսում»։ Ղազարյանի խոսքով՝ սա պետական դավաճանություն է։










