Երբևիցե նման խոսակցություն չի եղել։ Չկա որևիցե փաստաթուղթ, որ դա նույնիսկ քննարկվել, հետո դուրս է եկել։ Որևիցե նման խոսակցություն չկա, այս մասին նախընտրական մեծ բանավեճի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու մասին հարցին։
Նշենք, որ ընդդիմադիր գործիչները բազմիցս հայտարարել են, որ գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300,000 ադրբեջանցիներ տեղափոխվելու են Հայաստան։










