Ալիևի դեսպանները նրանք են, որոնք արդարացնում են Արցախում հայկական եկեղեցու ոչնչացումը, նրանք են, որոնք ասում են Արարատին մի նայեք, թուրքերը կարող է նեղվեն։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում բանավեճի ժամանակ հայտարարել է Արման Աբովյանը։
Աբովյանի խոսքերը բուռն ընդունեց Ալեն Սիմոնյանը, Աբովյանն էլ հետաքրքրվեց՝ ինչու է նա իր վրա վերցնում։«Պրոբլեմի հիմքն այն է, որ ցանկանաք, թե ոչ՝ ադրբեջանական կողմն ինչ ցանկանա՝ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը կատարում են»,- ասաց Աբովյանը՝ հիշեցնելով, որ Տավուշում սահմանազատման արդյունքում Ադրբեջանը և պետք է հայկական հողեր վերադարձներ, ինչը չի եղել։
Ալիևի դեսպանները նրանք են, որոնք արդարացնում են Արցախում հայկական եկեղեցու ոչնչացումը. Աբովյանի խոսքերն Ալեն Սիմոնյանն իր վրա վերցրեց










