«Արագածոտնի թեմի քահանայից դասը բացառիկ նվիրումի և բացառիկ քաջության օրինակ տվեց մեզ, երբ մեր եկեղեցին գտնվում էր դժվարին կացության մեջ». Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան


«Արագածոտնի թեմի քահանայից դասը բացառիկ նվիրումի և բացառիկ քաջության օրինակ տվեց մեզ, երբ մեր եկեղեցին գտնվում էր դժվարին կացության մեջ». Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
Հունիս 1 22:45 2026

«Վերջին շրջանում Արագածոտնի թեմի քահանայից դասը բացառիկ նվիրումի և բացառիկ քաջության օրինակ տվեց մեզ»,- ասել է  Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ  Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։

Տեսանյութը Արագածոտնի թեմի էջում է հրապարակվել։

«Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Բարձրյալին՝ այդպիսի ծառայակից ընկերներ ունենալու համար։ Ինձ համար պատիվ է իրենց հետ նույն թեմում ծառայելը։

Կանցնեն ժամանակներ, և ժամանակների հետ կանցնենք նաև մենք, բայց հավանաբար, Արագածոտնի թեմի պատմությունը գրողները պիտի ասեն, որ երանի քեզ, Մկրտիչ Սրբազան, որ այդպիսի զինակից ընկերներ ունեիր այն օրերին, երբ մեր եկեղեցին գտնվում էր դժվարին կացության մեջ։

Սրտանց իմ շնորհակալությունն եմ հայտնում իմ եղբայրներին, մաղթում եմ կորով, համբերություն, անսասան հավատ, որ նրանք շարունակեն օրինակ լինել ոչ միայն մեր հոգևորականներին, այլև մեր հավատացյալ ժողովրդին»,- ասել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։

Հիշեցնենք՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հակաեկեղեցական արշավի շրջանակներում տևական ժամանակ է՝ զրկված է իր առաջնորդական առաքելությունն իրականացնելուց։

Օրերս լրացավ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակը, թեմի առաջնորդը ծիսական արարողություններին ևս չէր կարողացել մասնակցել։